Ներքին 4 տարի առաջ - 13:40 08-02-2022

Սևանցի ծանրորդուհին արծաթե մեդալ է նվաճել Հայաստանի առաջնությունում

Սևանի Ն․Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի սան Ալինա Սուքիասյանը վերջերս կայացած Հայաստանի ծանրամարտի առաջնությունում կրկին փայլել է իր մարզական եւ կամային որակներով՝ նվաճելով արծաթե մեդալ։

Այս մասին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից` Ալինա Սուքիասյանը մասնակցել է ՀՀ մեծահասակների տղամարդկանց և կանանց ծանրամարտի առաջնությանը և 64 կիլոգրամ քաշային կարգում երկամարտի 162 կիլոգրամ արդյունքով զբաղեցրել երկրորդ պատվավոր տեղը։
«Սա Ալինայի համար հերթական առաջնությունն էր, որտեղ մարզիչ Գառնիկ Աբրահամյանի սանը կրկին տոնեց հաղթանակ։ Նախորդ նվաճումը նա ունեցավ 2021 թվականին Երեւանում կայացած ծանրամարտի բաց առաջնությունում՝ երկամարտի 158 կիլոգրամ արդյունքով զբաղեցնելով առաջին տեղը։ Ալինան այժմ սովորում է Սեւան քաղաքի թիվ 6 միջնակարգ դպրոցում, ընդգրկված է Հայաստանի ծանրամարտի հավաքականի կազմում։ Մենք մեծ հույսեր ենք կապում շնորհալի մարզուհու հետ»,- դպրոցական մարզուհուն ներկայացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան