Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:57 31-10-2022

Փաշինյանը պատրաստ է և՛ Արցախը տալ, և՛ Սյունիքը, Գեղարքունիքն էլ՝ բոնուս․ Սաղաթելյան


Փաշինյանը վաղուց հերքել է իր խաղաղության օրակարգը․ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում։

«Ասում է՝ զիջումներով գնանք, ստորագրենք խաղաղության պայմանագիր, բայց դրանից հետո էլ որևէ խաղաղության և անվտանգության երաշխիք չկա։ Այդ դեպքում՝ ինչո՞ւ ես գնում-ստորագրես։ Եթե դու թշնամու շահերը չես սպասարկում, թշնամու գործակալ չես, ու դու չես եկել իշխանության՝ երկիրը հանձնելու, ինչի՞ ես գնում-ստորագրում։ Չես կարողանում, թող, ռադդ քաշի։ եթե դու ասում ես՝ ամեն ինչ անում եմ, ու ամեն ինչ անելու արդյունքում ամեն օր ունենք զոհեր ու կորուստներ, լավ, ինչի՞ ես մնացել իշխանության։ Պարզ չի՞, պրոբլեմը դու ես, ոչ թե ժողովուրդն ա, բանակն ա, աշխարհաքաղաքական իրավիճակն ա, դու՛ ես պրոբլեմը, դու ես բերել-հասցրել էսօրվան։ Ու դրանից հետո շարունակում ես․․․ Իր իշխանությունը պահելու համար պատրաստ է և՛ Արցախը տալ, և՛ Սյունիքը տալ, կուզես՝ Գեղարքունիքն էլ բոնուս կտա։ Մենակ ինքը մնա իշխանության»,- ասաց նա։

Սաղաթելյանը նշեց, որ էական է բանակցողի փոփոխության հարցը, քանի որ Փաշինյանը հեռանալով իր հետ տանելու է բանավոր պայմանավորությունների բեռը և մի փոքր ժամանակ է լինելու ստեղծված իրավիճակից ավելի արդյունավետ ելքեր գտնելու համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան