Ավելին 5 տարի առաջ - 18:16 27-08-2021

Թիմ Կուկը Apple բաժնետոմսերից 750 մլն դոլար բոնուս է ստացել

Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Կուկն այս շաբաթ ստացել է ընկերության ավելի քան 5 միլիոն բաժնետոմս և դրանց մեծ մասը վաճառել է ավելի քան 750 միլիոն դոլարով:

Կուկի բաժնետոմսերի տրանշը փոխհատուցման փաթեթի վերջին մասն է, որը ստացել է գործարարը 10 տարի առաջ իր ներկայիս պաշտոնը զբաղեցնելուց հետո: Անցյալ տարի նման նոր փաթեթ էր համաձայնեցվել՝ հաշվարկված մինչև 2026 թվականը:

Ինչպես նշել է CNBC բիզնես-լրատվականը, Թիմ Կուկն այժմ ստացել է ամենամեծ թվով բաժնետոմսերը դեռ 2011 թ.-ից։ Հաշվարկը կախված էր նրանից, թե ինչպես են գնանշվում Apple-ի բաժնետոմսերը՝ համեմատած S&P 500 վարկանիշի այլ ընկերությունների բաժնետոմսերի հետ:

Ավելի քան 400 ընկերություններից Apple-ը զբաղեցրել է ցուցակի 13 -րդ տեղը, վերջին երեք տարիների ընթացքում բաժնետերերի ընդհանուր եկամուտը կազմել է մոտ 190%: Կուկի օրոք կորպորացիայի արժեքը առաջին անգամ գերազանցել է տրիլիոն դոլարը:

Թիմ Կուկը, ով ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է իր ողջ կարողությունը նվիրաբերել բարեգործությանը, այս շաբաթվա սկզբին փոխանցել է նման կազմակերպություններից մեկին (որի անունը չի նշվում) Apple-ի բաժնետոմսերը՝ մոտ 10 մլն դոլար արժողությամբ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան