Ներքին 3 տարի առաջ - 23:57 28-10-2022

Այդ հանդիպումից է կախված՝ մենք կունենանք արագացված ընթացք դեպի խաղաղության համաձայնագի՞ր, թե՞ նոր էսկալացիա․ քաղաքագետ

«Պուտինը ճիշտ է ասում։ Իսկապես, ո՛չ միայն Ռուսաստանը, այլև ամբողջ միջազգային հանրությունը երկար ժամանակ Հայաստանին համոզում էր փոխզիջումների գնալ, և որպես առաջին քայլ՝ այդ 5 շրջանների հարցն էր դրվում»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։

«Ուղղակի դա ասելով՝ նա փորձում էր ստեղծված իրավիճակի՝ պատերազմի և էսկալացիայի մեղքը բարդել Հայաստանի իշխանությունների վրա։ Այդ թվում նաև նախկին իշխանությունների՝ դրանով իսկ պատասխանատվության սլաքն իրենից այլ ուղղությամբ ուղղել։ Որովհետև հիմա հակառուսական տրամադրությունների գեներացիայի խնդրի ֆոնին Ռուսաստանի համար կարևոր է ցույց տալ, որ ինքը շարունակում է մնալ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, պարզապես Հայաստանի իշխանություններն այլ ճանապարհ էին ընտրել»,- ասաց նա։

Խոսելով առաջիկայում սպասվող եռակողմ հանդիպման մասին՝ քաղաքագետը համոզմունք հայտնեց, որ այն շատ կարևոր նշանակություն ունի ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հարցում։

«Ընդ որում, դա շատ լուրջ հետևանքներ է ունենալու, եթե համաձայնություններ ձեռք բերվեն, և եթե որևէ համաձայնություն ձեռք չբերվի։ Այսինքն՝ այդ հանդիպումից է կախված, թե հետագայում մենք կունենանք արագացված ընթացք դեպի խաղաղության համաձայնագի՞ր, թե՞ նոր էսկալացիա և նոր պատերազմ։ Այդ հարցը մեծապես կախված է լինելու Սոչիի հանդիպումից։ Էնտեղ շատ հարցեր կորոշվեն»,- եզրափակեց փորձագետը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան