Արտաքին 2 տարի առաջ - 22:35 13-12-2023

Օրբանը պնդում է՝ ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցությունը հակասում է Հունգարիայի շահերին

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է՝ Եվրամիությանը Ուկրաինայի արագացված կարգով անդամակցումը հակասում է Հունգարիայի ազգային շահերին: Այս մասին Օրբանն ասել է երկրի խորհրդարանում ունեցած ելույթում։

«Կառավարության տեսակետն այն է, որ դա Եվրամիության համար կունենա անկանխատեսելի հետևանքներ: Ուկրաինայի արագ անդամակցումը չի բխում ոչ Հունգարիայի և ոչ էլ Եվրամիության շահերից»,- ասել է նա:

​Հունգարիայի վարչապետը սպառնացել է վաղը Բրյուսելում վետոյի կիրառել Կիևի հետ անդամակցության շուրջ բանակցությունները սկսելու որոշման նկատմամբ:

Անակնկալ այցով Նորվեգիայի մայրաքաղաք Օսլո ժամանած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդել է, որ միայն Հունգարիան է դեմ Ուկրաինայի անդամակցության գործընթացին։

«Վաղը Բրյուսելում գումարվելիք գագաթնաժողովը դյուրին չի լինի, միության երկրների 99 տոկոսը սատարում է Ուկրաինայի անդամակցությանը, միայն Հունգարիան է դեմ, մենք շատ կառուցողական ենք և մեր կողմից ամեն բան արել ենք Եվրոպական հանձնաժողովի հանձնարարականները կատարելու համար»,- ասել է Զելենսկին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»