Մամուլ 3 տարի առաջ - 08:12 28-10-2022

Նիկոլ Փաշինյանն SMS է ուղարկել՝ հորդորելով ՔՊ-ականներին ընդդիմությանը «վրա չտալ»․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ընդդիմության մասնակի վերադարձը խորհրդարան յոթերորդ երկինք է հանել իշխանականներին, որոնք, ատամները սրած, սպասում էին գործընկերներին՝ նոր «դեբոշներ» անելու ու հաշվեհարդար տեսնելու՝ այն հայտարարությունների համար, որոնք ընդդիմադիրներն արել են Դիմադրության շարժման օրերին։

Մեր տեղեկություններով, «Հայաստան» դաշինքի պատգամավորների՝ խորհրդարան վերադառնալու եւ հայտարարությունների ժամին մասնակցելու օրը, սակայն, Նիկոլ Փաշինյանն անձամբ է sms ուղարկել ԱԺ ղեկավարությանը, հորդորելով ՔՊ-ականներին՝ «վրա չտալ»։ Նաեւ դա էր պատճառը, որ հայտարարության համար գրանցված երկու ՔՊ-ական պատգամավորն էլ կեսից հանեցին իրենց հարցը եւ հրաժարվեցին ամբիոնին մոտենալ։ ՔՊ-ում ծրագրում են՝ առայժմ չսրել, «փշի-փշի» անել ընդդիմությանը, որ լիարժեք վերադառնան խորհրդարան, հետո նոր կանցնեն հաշվեհարդարի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ