Ներքին Միտք 5 ամիս առաջ - 11:55 17-05-2026

Նիկոլ պատերազմաբերի նոր SMS-ը. Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի տելեգրամյան գրառումը.

Նիկոլ պատերազմաբերի նոր SMS-ը

Երաշխավորված խաղաղության գաղափարը համընդհանուր աջակցություն է ստանում մեր ժողովրդի մոտ։

Սա գալիս է փոխարինելու Ալիևի պարտադրանքով ՔՊ-ական ուրացման մոդելին։

Չունենալով, որևէ բանական, փաստարկված առարկություն՝ իշխանությանը խոսնակները որդերգրել են վիրավորելու և ծաղրելու անմիտ ուղին։

Երեկ մի խումբ «անթերի ՔՊ-ականների» հրահանգված էր հարձակում Գագիկ Ծառուկյանի վրա, ով Արագածոտնի գյուղերից մեկում հնարավոր երաշխավոր պետությունների ցանկում, ի թիվս՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, տվել էր նաև Պակիստանի անունը։ Ու գնաց. SMS ստանալուն պես գործի լծվեցին ձեթագողը, անտառաճանաչը, ատամնատեխնիկը և այլոք. «Բա Ծառուկյանը չգիտի Պակիստանը ինչ ա»։

Անթերի SMS-ականներին բացատրենք.

1. Պակիստանն այսօր Իրան-ԱՄՆ դժվարագույն բանակցությունների միջնորդն է։ Նրան, ըստ էության, վստահում են, թե Իրանը (որը համարվում է մեր առանցքային տարածաշրջանային գործընկերը ) և ԱՄՆ-ն, որին պատկանում է մեր Սյունիքով անցնող TRIPP-ը։ Իմաստը տեսա՞ք Պակիստանի դերի, թե՞ SMS-ով բացատրենք։

2. Պակիստանը լինելով իսլամական, ատոմային տերություն՝ ունի ազդեցություն Ադրբեջանի վրա։

3. Եվ վերջապես՝ Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատվել է հենց այս իշխանության օրոք՝ 2025-ին։

Սա Պակիստանի մասով, թեև բոլորին հասկանալի է, որ Երաշխավորված խաղաղության համակարգում առանցքային դերակատարում ունենալու են այլ պետություններ։

Իշխանության ռեակցիան շատ հասկանալի է։ Սրանց պետք չէ երաշխավոր ազդեցիկ պետություններ։ Սրանց պետք է «խաղաղության» նիկոլական տարբերակը՝ Ալիևի կամքից, տրամադրությունից կախված։ Ի դեպ, հենց երեկ նոր զիջումների անոնսը Նիկոլը պատերազմաբերը արեց։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ