Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:12 27-10-2022

Ադրբեջանն, ըստ էության, իր համար դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը գրեթե ամբողջությամբ ավարտել է

Ադրբեջանը և՛ 2021 թվականի մայիսի և նոյեմբերի ագրեսիաներով, և՛ 2022 թվականի սեպտեմբերի ագրեսիայի միջոցով փորձում է լուծել շատ ավելի մեծ խնդիր, քան կարելի է պատկերացնել, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ադրբեջանը փորձում է Հայաստանին զրկել իր կենսունակությունից։ Շատ կարևոր է արձանագրել տարածքային կորուստները, բայց Ադրբեջանի գլխավոր նպատակը զուտ բնակավայրերը չեն։ Ադրբեջանի նպատակն է այնպիսի վերահսկողություն հաստատել ՀՀ կրիտիկական օբյեկտների և հաղորդակցության նկատմամբ, որը պարզապես Հայաստանին զրկելու է կենսունակությունից, այսինքն՝ պայքարի բնականոն զարգացման իր հնարավորությունից», - հայտարարեց Աբրահամյանը։

Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանը, ըստ էության, իր համար դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը գրեթե ամբողջությամբ ավարտել է։

«Ավելին՝ ստեղծված իրավիճակը հետագայում նոր խնդիրներ է ստեղծելու Հայաստանի համար։ Ադրբեջանը բռնազավթել է ՀՀ այնպիսի հատվածներ և դիրքավորվել է այնպիսի ուղղություններով, որի պայմաններում իր հիմնական խնդիրը մի քանի տասնամյակների կտրվածքով լուծել է», - ասաց Տիգրան Աբրահամյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»