Ներքին 4 տարի առաջ - 19:54 23-05-2022

Հայտնի է դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովի կազմը

Հրապարակվել է Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման համար ստեղծված հանձնաժողովի կազմը, որը գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Հանձնաժողովի անդամներն են ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը, Կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալներ Ն․ Այվագյանը, Ա․ Գուգարացը,Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ԳՇ պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը, ԱԱԾ դեպարտամենտի պետ Դ․ Սանամյանը, ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը, ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետ Ս․ Պետրոսյանը։

Նշենք, որ համապատասխան հանձնաժողով ստեղծել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Հանձնաժողովը կնախագահի Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»