Ներքին 3 տարի առաջ - 13:31 26-10-2022

Արցախում անվճար իրավաբանական օգնության իրավունք կստանան Արցախի օկուպացված բնակավայրերից տեղահանված անձինք


Հոկտեմբերի 26-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:
Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ օրակարգում «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի և Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագծի քննարկման հարցերն էին:

Նախագծերի փաթեթն ընդգրկում է Քաղաքացիական դատավարության օրենսգրքում և թվով 2 օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծեր:

Օրենքների նախագծերի փաթեթով, որը ներկայացրել է ԱՀ արդարադատության նախարար Ժ. Միրզոյանը, նախատեսվում է հոգեբուժական կազմակերպություններում բուժվող անձանց հնարավորություն տալ ստանալու անվճար իրավաբանական օգնություն,որը կտրամադրվի հանրային պաշտպանի նշանակած փաստաբանը, իսկ «Փաստաբանության մասին» օրենքում կատարվող փոփոխություններով հիմք է ստեղծվում հանրային պաշտպանի գրասենյակի համար տրամադրելու անվճար իրավաբանական օգնություն նշված անձանց:

Նախարարի փոխանցմամբ՝ միաժամանակ նախատեսվում է անվճար իրավաբանական օգնության իրավունք վերապահել նաև 2020թ. սեպտեմբերի 27-ից հետո Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերից տեղահանված անձանց:

Քաղաքացիական դատավարության օրենսգրքում կատարվող փոփոխությամբ նախատեսվում է լրացնել դրույթ՝ համաձայն որի քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ գործերի քննության ժամանակ պարտադիր է նաև հանրային պաշտպանի կամ փաստաբանի ներկայությունը, սակայն փաստաբանի խելամիտ վարձատրության համար գումար վճարելու պարտավորությունից դիմողները չեն ազատվի:

Փաթեթը, որը մշակվել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրենսդրական հարցերի վարչության օրենսդրության կատարելագործման բաժնի և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համատեղ, դրական եզրակացությամբ կներկայացվի ԱԺ հերթական նիստի քննարկմանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով