Ներքին 3 տարի առաջ - 00:04 28-09-2023

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկան անվճար ծառայություններ կմատուցի ԼՂ-ից բռնի տեղահանվածներին

Երևանի պետական համալսարանը պատրաստ է իր ներուժն ու ռեսուրսները տարբեր եղանակներով ծառայեցնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ու Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցներին աջակցությանը։

Ինչպես տեղեկացնում են բուհից, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկան հոկտեմբերի 2-ից Լեռնային Ղարաբաղիղ բռնի տեղահանված և իրավական խնդիրներ ունեցող մեր հայրենակիցներին մատուցելու է իրավաբանական անվճար ծառայություններ (բանավոր խորհրդատվություններ, անհրաժեշտ իրավական փաստաթղթերի կազմում)։

Ըստ աղբյուրի՝ դիմելու համար անհրաժեշտ է մոտենալ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ (2-րդ ուսումնական մասնաշենք) կամ զանգահարել (+374 60) 710 241 հեռախոսահամարով։

Նշվում է, որ կլինիկայի գործունեությանը և այլ մանրամասների կարելի է ծանոթանալ այստեղ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով