Ներքին 3 տարի առաջ - 21:51 25-10-2022

Փաշինյանի խոստումը Արևմուտքին՝ որպես տարածված տեսակետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր հայտարարություններում հասցեական մեղադրանք է հնչեցրել՝ ուղղված Ռուսաստանին հայ-ադրբեջանական հակամարտության հարցում։ Այս մասին Մակրոնն ասել էր «Ֆրանս 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Այն փաստը, որ Ֆրանսիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ Հայաստանը ՀԱՊԿ-ի խանգարում է Ֆրանսիային, որպեսզի վերջինս կարողանա ամրապնդվել Հարավային Կովկասում։ Վերջերս տարածված տեսակետ կա, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արևմուտքին խոսք է տվել Ֆրանսիայի օգնությամբ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից Հայաստանը դուրս հանելու վերաբերյալ։ Այս մասին Oragir.News-ը զրուցել է քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի հետ։ Վերջինս նշեց, որ ծանոթ չէ այս տեսակետին, նման տեսակետը որակեց որպես տեղեկատվություն՝ շեշտելով, որ նման պնդումները չեն կարող փաթեթավորվել իբրև տեսակետ, դա հստակ տեղեկատվություն է։

Քաղաքագետը կարևորեց նման հարցում սկզբնաղբյուրի առկայությունը․ «Դա պարզելու համար անհրաժեշտ է փնտրել սկզբնաղբյուրը։ Եթե սկզբնաղբյուրը չի հայտնաբերվում, ապա նմանատիպ անհասցե պնդումները սովորաբար համարում ենք չհիմնավորված»։

Սիմոնյանը հավելեց, որ այն կարող է լինել ինչպես ճիշտ, այնպես էլ կեղծ, ուստի զերծ է մնում մեկնաբանություններից։

Մեկ այլ քաղաքագետ՝ Ստեփան Դանիելյանը, Ֆրանսիայի օգնությամբ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու Փաշինյանի՝ Արևմուտքին տված խոստումները համարեց «անլուրջ թեմա»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում