Ներքին 3 տարի առաջ - 17:51 15-12-2022

Հայկական կողմը Սյունիքի ճանապարհի հետ կապված հստակ ու վերջնական ձևակերպված տեսակետ պետք է հայտնի․ Ստեփան Դանիելյան

Արցախում առկա իրավիճակին միջազգային արձագանքը բացարձակ համաչափ չէ։ Oragir.News-ի հետ զրուցում այս մասին ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Իր խոսքով՝ վիճակը շատ ավելի խորքային է։

«Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը փակել է, որպեսզի ճնշում գործադրի Հայաստանի վրա՝ Սյունիքով անցնող ճանապարհին իր ուզած կարգավիճակը տալու համար։ Իսկ դա մտնում է Արևմտյան երկրների և թուրքական աշխարհի գաղափարի մեջ»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է միջազգային հարթակների գործնական քայլերի հասնելու համար հայկական կողմի գործողություններին՝ քաղաքագետն ասաց, որ Հայաստանը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը տեղծված իրավիճակի վերաբերյալ։

«Պետք է հստակեցնել, թե հայկական կողմը Սյունիքի ճանապարհի հետ կապված ինչ տեսակետ ունի և այդ տեղակետը բարձրաձայնի։ Դա պետք է արտահայտել վերջնական ձևակերպմամբ»,- ասաց քաղաքագետը։

Իր խոսքով, այս համատեքստում, միջազգային հանրությունից հնչող դատապարտող տեքստերից ավելին ակնկալել պետք չէ։ «Կարծում եմ, որ գործնական քայլերի չեն գնա։ Նախ իրենց գործիքակազմն է սահմանափակ։ Երկրորդը շահերն Ադրբեջանի հետ են համընկնում։ Եվ երրորդ՝ իրենք այս ամենը դիտարկում են Ռուսաստանի և Իրանի դեմ պայքարի կոնտեքստում»,- ասաց նա։

Ստեփան Դանիելյանի խոսքով՝ միջազգային հարթակի կողմից հնչող դատապարտումները կարող են միայն զսպող միջոց դառնալ։

«Դա կարող է բերել նրան, որ Արցախի բնակչության հետ ավելի զգույշ վարվեն։ Ուժային գործողություններ չիրականացնեն։ Բայց ճանապարհի փակելը կապված է Սյունիքի միջանցքի հետ։ Էստեղ Արևմուտքը համախոհ է Ադրբեջանի հետ»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան