Ներքին 3 տարի առաջ - 20:06 25-10-2022

Վիլնյուսում կկայանա Առևտրատնտեսական համագործակցության հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի 3-րդ նիստը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ հոկտեմբերի 27-29-ը պատվիրակություն է գործուղվելու Վիլնյուս, որը կմասնակցի Առևտրատնտեսական համագործակցության հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստին։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման կայքից։
Որոշման մեջ մասնավորապես նշված է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

Առևտրատնտեսական համագործակցության հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստին մասնակցելու նպատակով 2022 թվականի հոկտեմբերի 27-29-ը Լիտվայի Հանրապետություն (Վիլնյուս) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

Անահիտ Ավանեսյանի, Գևորգ Մանթաշյանի, Արթուր Մարտիրոսյանի, Ռուբեն Սարգսյանի, Ռաֆայել Գևորգյանի, Արա Մարգարյանի, Արմեն Մելքոնյանի, Լիլիթ Սարոյանի և Ահարոն Բարսեղյանի` Լիտվայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Ընդունել ի գիտություն, որ Սամվել Խարազյանի` Լիտվայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարվելու են «Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի» Գլոբալ հիմնադրամի միջոցների հաշվին»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան