Ներքին 4 տարի առաջ - 20:30 21-12-2021

ՀՀ և ՌԴ փոխվարչապետների համանախագահությամբ Երևանում կկայանա միջկառավարական հանձնաժողովի նիստ

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ Երևանում կկայանա Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստն անցկացվելու է դեկտեմբերի 21-22-ը: Դեկտեմբերի 21-ին քննարկումներ են կայացել փորձագիտական մակարդակով, վաղը՝ դեկտեմբերի 22-ին, նիստը կկայանա երկու երկրների փոխվարչապետների համանախագահությամբ: Միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»