Ներքին 3 տարի առաջ - 15:22 25-10-2022

Քանի մենք էս խելքին ենք, պատերազմ էլ կլինի, ամեն ինչ էլ կկորցնենք. ՔՊ-ական պատգամավոր

ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Մելքոնյանն այսօր հայտարարեց, որ սեպտեմբերի 13-ի ագրեսիայից հետո Ադրբեջանը գրավել է հայկական հենակետերը:

«Ամեն մեկը մի բան ա ասում, 50 դիրք նշանակում է ամբողջ արևելյան սահմանը վերցրե՞լ են: Չէ, ես չգիտեմ, չեմ հաշվել», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավորը՝ պատասխանելով հարցին, թե քանի՞ դիրք է Ադրբեջանը գրավել:

Նա ասաց, թե Ջերմուկում հայկական կողմի համար առաջնագիծը փոխվել է:
«Նոր առաջնագիծ ենք ձևավորել, ինժեներական աշխատանքները համարյա ավարտվում են, մենք չենք նահանջել, դիրքային կորուստներ են եղել», - նշեց Մելքոնյանը:

ՔՊ-ականը ընդգծեց՝ իրենց պահանջն այն է, որ «խաղաղություն կնքվի»:

«Մենք գնում ենք դրան, զիջելու ոչ մի բան չունենք: Խնդիր է դրված մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքել, բայց հիմա դա կլինի, թե չի լինի՝ ոչ ոք չգիտի, խոշոր տերություններն են մեզ ասել, որ միչև տարեվերջ պետք է կնքել պայմանագիրը», - ասաց Մելքոնյանը:

Նա չի կարծում, որ հնարավոր կլինի մինչև տարեվերջ կնքել խաղաղության պայմանագիրը՝ հաշվի առնելով Ալիևի հոխորտանքները:
«Մենք պիտի հասկանանք, որ մենք ենք կռվելու մեր երկրի համար, պետք է համախմբվենք ու կարողանանք մեր երկիրն այս վիճակից հանել», - նշեց նա:

«Ուրեմն իմացեք՝ քանի մենք էս խելքին ենք, պատերազմ էլ կլինի, ամեն ինչ էլ կլինի, ամեն ինչ էլ կկորցնենք»,- հավելեց ՔՊ-ականը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով