Ներքին 1 տարի առաջ - 17:10 01-05-2025

Էշը երկրորդ անգամ ցեխը չի ընկնում. Վիտալի Բալասանյանի առաջարկը Պուտինին խելքին մոտ չէ․ Աղաբեկյան

Օկուպացված Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հույս հայտնելով, որ վերջինիս միջնորդությամբ արցախցիները կվերադառնան իրենց պատմական հայրենիք:

Արդյո՞ք իրատեսական է վերոնշյալ միտքը։

Oragir.News-ն այս հարցի շուրջ զրուցել է քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Արամայիս Աղաբեկյանի հետ։

Ըստ նրա՝ Ռուսաստանի միջնորդությամբ վերադարձը տեսել ենք 2020 թվականի նոյեմբերից հետո, հետևանքներն էլ՝ Ռուսաստան խաղաղապահ առաքելության գործունեության ժամանակ։

«Ես չեմ պատկերացնում 2-րդ անգամ վերադարձ։ Ինչպես ասում են՝ «էշը երկրորդ անգամ ցեխը չի ընկնում»։ Նրանք չեն կարողանա անվտանգություն ապահովել։ Կարծում եմ՝ խելքին մոտ չէ»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան