Մամուլ 3 տարի առաջ - 08:59 25-10-2022

Քննչական կոմիտեի նախկին նախագահն իշխանություններից նոր առաջարկ է ստացել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանը ՀՀ գլխավոր դատախազությունից հետ է վերցրել իր՝ ՀՀ գլխավոր զինդատախազ դառնալու դիմումը. թեկնածուն միայն նա էր: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նա քաղաքական իշխանություններից նոր առաջարկ է ստացել եւ որոշել է գնալ Բարձրագույն դատական խորհուրդ, դառնալ ԲԴԽ անդամ:

Ի դեպ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում բոլորը կողմ են եղել Հայկ Գրիգորյանի՝ ԲԴԽ անդամ դառնալու տարբերակին: Իսկ ո՞վ է լինելու զինդատախազ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նորանշանակ գլխավոր դատախազը զինդատախազ կնշանակի համակարգի ներսից, իսկ թե ով կլինի նա, առայժմ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վերջնական որոշում չունի:

Հիշեցնենք, որ զինդատախազի պաշտոնի համար նշանակված մրցույթը պետք է կայանար հոկտեմբերի 21-ին, սակայն Հայկ Գրիգորյանի քայլից հետո մրցույթը չի կայացել, եւ պատերազմի մեջ գտնվող մեր երկիրը մեկ ամսից ավելի է, ինչ զինդատախազ չունի:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում