Մամուլ 3 տարի առաջ - 08:08 25-10-2022

«Դուրս ՀԱՊԿ-ից համախմբում» նախաձեռնող խումբը դիմում է հղել ԱԺ նախագահին․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հոկտեմբերի 21-ին «Դուրս ՀԱՊԿ-ից համախմբում» նախաձեռնող խումբը դիմում է հղել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին` խորհրդարանական լսումներ կազմակերպելու առաջարկով: Թեման «ՀՀ անվտանգային հարցերն» են, մասնավորապես՝ ՀԱՊԿ կառույցից Հայաստանի դուրս գալու «հանրային պահանջի» քննարկումը։

Դիմումը հասցեագրվել է նաեւ ԱԺ արտաքին, պաշտպանության եւ անվտանգության, պետական-իրավական, տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման, մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովների ղեկավարներին։ «Ակնհայտ է, որ այսօր ՀՀ քաղաքացիներին առավել հուզող հարցը դա ՀՀ անվտանգության եւ դաշնակցային հարաբերությունների ներկա եւ ապագա տեսլականներն են, ուստի այս քննարկումը, որպես ժողովրդավարական նախաձեռնություն, համարում ենք անհրաժեշտություն»,- հիմնավորել են դիմումատուները։

Հիշեցնենք, որ նախաձեռնության անդամներն են իշխանության հովանու ներքո գործող գործիչները, այդ թվում՝ Արման Բաբաջանյանը, Լեւոն Շիրինյանը, Ազատ Արշակյանը, ՕԵԿ նախկին խոսնակ Էդգար Առաքելյանը, Գարեգին Միսկարյանը, Թեհմինե Ենոքյանը եւ այլք։ Շաբաթներ առաջ նախաձեռնությունը փակ հանդիպում էր ունեցել Անդրանիկ Քոչարյանի հետ, ով վստահեցրել է, որ հարցին ընթացք կտան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում