Ներքին 3 տարի առաջ - 19:32 24-10-2022

Մեղադրանքն աբսուրդի ժանրից է․ դատական ակտի նախագիծ կազմելը դատավորի օգնականի բացառիկ պարտականությունն է․ փաստաբան

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի 22-ամյա օգնականին կալանավորելու որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարանում։

Օգնականի փաստաբան Գարիկ Գալիկյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ ակնկալում են, որ Վերաքննիչում նորմալ արդարադատություն կիրականացվի, ոչ թե պարզապես ինչ-որ սուբյեկտիվ որոշում կկայացվի։

Նա նշեց, որ աղջկան մեղադրանք է առաջադրված՝ պաշտոնական լիազորությունների չարաշահմանը և ակնհայտ ապօրինի դատական ակտը կայացնելուն օժանդակելու համար։

«Բայց հարցն այն է, որ դատավորի օգնականը հայեցողական պաշտոն է, այսինքն, ըստ իր պաշտոնի անձնագրի՝ ինքը ընդամենը դատավորի կարգադրությունները կատարող անձ է։ Այսինքն, եթե անգամ դատավորի օգնականը, ենթադրենք, որևէ դատական ակտի նախագիծ է կազմում, դա իր բացառիկ պարտականությունն է։ Սա է պարտաճառը, որ ոչ միայն հնարավոր չէ հիշել որևէ դեպք, որ նման հոդվածով դատավորի օգնական կալանավորեն, այլև նման հոդվածով երբևէ մեղադրանք էլ չի եղել դատավորի որևէ օգնականի դեմ։ Այսինքն, իմ դիտարկմամբ՝ կայացվել է դատական ակտ՝ աբսուրդի ժանրից, իրականում նման դատական ակտ, իմ պրակտիկայի ընթացքում չի եղել, հուսամ, երբեք չի եմ էլ տեսնի»։

Նա ընդգծեց, որ նախաքննության ավարտից հետո, երբ փաստաթղթերը հասանելի կլինեն, ակնհայտ կլինի, որ պարտադիր չէ իրավաբան լինել, որպեսզի դատական ակտը կարդան ու հասկանան, թե ինչ աբսուրդի հասնող մեղադրանքի մասին է խոսքը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով