Ներքին 3 տարի առաջ - 16:07 21-10-2022

Մեղադրանքն աբսուրդի հասնող մտքերի ինչ-որ կույտ է. փաստաբանը կոթողիկոսի եղբորորդու մեղադրանքի մասին

Երեկ oragir.news-ը տեղեկացավ, որ խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Շենգավիթի դատախազի տեղակալ Կորյուն Ներսիսյսնի վերաբերյալ վարույթով նախաքննությունն ավարտվել է։

Գործով փաստաբան Էմին Խաչատրյանը Oragir.News-ին հայտնեց, որ նախաքննության ավարտի մասին իրենք էլ էն լրատվամիջոցներից տեղեկացել. «Մենք էլ ենք այդ հայտարարությանը մեդիայից ծանոթացել, որովհետև քննչական մարմինը տվյալ դեպքում հակակոռուպցիոն կոմիտեն անհասկանալի գործողություններ է անում կոնկրետ պաշտպանական կողմի համար, մեր վստահորդի իրավունքները ոտնահարելով, ավելորդ շտապողականությամբ փորձում են գործը ամեն գնով ուղարկել դատարան առանց պատշաճ իրավական ընթացակարգերը պահելու, ամեն դեպքում մենք էլ նոր պետք է ճշտենք՝ արդյոք այդ հաղորդագրությունը համապատասխանում է իրականությանը, թե ոչ»,- ասաց Խաչատրյանը։

Հերաքրքրվեցինք Խաչատրյանից, Կորյուն Ներսիսյանը ընդունո՞ւմ է իրեն առաջադրված մեղադրանքը.

«Բազմիցս հնարավորություն ունեցել ենք ասելու, հիմա էլ վերահաստատում ենք, որ մեղադրանքն աբսուրդի հասնող մտքերի ինչ-որ կույտ է»։ Հարցին, թե դուք սա համարո՞ւմ եք հետապնդում ուղղված կաթողիկոսի ազգականին, փաստաբանն ասաց. «Անկախ նրանից, Կորյուն Ներսիսյանը հանդիսանում է մեր կաթողիկոսի հարազատ եղբորորդին, ամեն դեպքում կոնկրետ ես, որպես փսատաբան, երբևէ քաղաքական հարցերի շուրջ մեկնաբանություն չեմ տալիս, չնայած որ բոլորս ականատես եղել ենք, ականատես լինում ենք մեր շուրջ կատարվող իրադարձություններին, սակայն հետագայում, երբ որ ընթացակարգերը կավարտվեն, այս ապօրինություններին մենք գնահատական կտանք, նաև կանդրադառնանք այդ հարցին»։

Փաստաբանի խոսքով իրենց նախկինում մի անգամ տեղեկացրել են նախաքննության ավարտի մասին. «Մի անգամ շատ շուտ տեղեկացրել էին նախաքննության ավարտի մասին, մենք պատշաճ մասնակցել էինք բոլոր պրոցեսներին, դրանից հետո քննիչը որոշում էր կայացրել վերսկսելու գործի քննությունը, կատարեցին մեկ-երկու, իմ կարծիքով, անիմաստ գործողություններ, դրանից հետո, բերեցին դատարանին մի կերպ խաբելով, համոզելով, թե իբր մի շարք գործողություններ ունեն կատարելու, կորզեցին մեկամսյա ժամկետով կալանք, և դրանից հետո հապշտապ գործը ուղարկեցին դատարան, դատարանում ինչ-որ խոսել էին, փաստորեն՝ սրանով պարզ է դառնում, որ դատարանում նիստի ժամանակ իրենց խոսացածը գրոշի արժեք չուներ»,- ասաց պաշտպանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով