Ավելին 1 տարի առաջ - 13:26 23-06-2025

Սքութերների կույտ` փողոցում․ երկու պատանի սքութերով միաժամանակ բախվել են նույն մեքենային

Ռուսաստանի Յամալո-Նենեցկի ինքնավար օկրուգի Նովի Ուրենգոյ քաղաքում տեղի է ունեցել արտասովոր վթար, որի հետևանքով փողոցում բառացիորեն «սքութերների կույտ» է առաջացել։ Երկու դեռահաս միաժամանակ սքութերով բախվել են միևնույն ավտոմեքենային, որն այդ պահին շրջադարձ էր կատարում։

Վթարը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում։ Տեսանյութերից ու վկաների ցուցմունքներից պարզ է դառնում, որ տղաները բավականին բարձր արագությամբ են շարժվել, և վարորդը, հնարավոր է, պարզապես չի նկատել նրանց ժամանակին։ Արդյունքում՝ սքութերները հարվածել են մեքենայի տարբեր հատվածներին, իսկ պատանիները թեթև վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանց վիճակը գնահատվում է կայուն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով