Ներքին 3 տարի առաջ - 13:58 24-10-2022

Վահան Քերոբյանին ներկայացրել են ցեմենտի դիֆիցիտի պատճառով առաջացած խնդիրները

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն այցելել են բետոնի արտադրությամբ զբաղվող «Դրաքսման» ընկերություն։

Նախարարությունից հայտնում են, որ ընկերության ղեկավարները ներկայացրել են ներկայում ցեմենտի դիֆիցիտի պատճառով առաջացած խնդիրները, ոլորտում մասնագետների պակասի հարցը, ինչպես նաև առաջիկա ծրագրերն ու զարգացման իրենց տեսլականը։

Ընկերությունն օգտվել է նախարարության կողմից իրականացվող Տնտեսական արդիականացման միջոցառումից, որի շրջանակում ձեռք է բերել բետոնահանգույց մեքենաներ և բետոնամղիչ պոմպեր։

Նախարարը ներկայացրել է նաև «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» ծրագրի շրջանակում աջակցության տրամադրման կարգը և պայմանները:



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան