Ներքին 5 տարի առաջ - 20:45 31-05-2021

Նիկոլ Փաշինյանը Վահան Քերոբյանին ՌԴ է գործուղում

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը կմեկնի Ռուսաստան։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը համապատասխան որոշում է ստորագրել, որը հրապարակվել է վարչապետի կայքում.

«Քերոբյանին 2021 թվականի հունիսի 2-5-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ)՝ Պետերբուրգյան միջազգային տնտեսական XXIV համաժողովին մասնակցելու նպատակով»,– նշված է որոշման տեքստում։

Բացի Քերոբյանից, ՌԴ կմեկնի նաև նրա տեղակալ Նարեկ Տերյանը, որ հունիսի 2-8-ը կանցկացնի Սանկտ Պետերբուրգում ու Մոսկվայում, կմասնակցի Պետերբուրգյան միջազգային տնտեսական XXIV համաժողովին, առևտրատնտեսական ոլորտի օրակարգային հարցերը կքննարկի Ռուսաստանի Դաշնության պետական պաշտոնյաների հետ։

Փաշինյանի որոշման համաձայն` Քերոբյանի և Տերյանի գործուղման ծախսերը և COVID-19–ի ՊՇՌ նմուշառումների վճարները կատարվելու են 2021 թվականի պետական բյուջեով՝ արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

Քերոբյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պետք է Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

Հիշեցնենք, որ Փաշինյանը վաղը կմեկնի Ֆրանսիա։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի