Սպորտ 3 տարի առաջ - 17:30 23-10-2022

«Աշխարհի չեմպիոն դառնալուն շատ երկար էի սպասել». Վազգեն Թևանյանը մեկնաբանել է նվաճումը

Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի չեմպիոն է դարձել Վազգեն Թևանյանը։ 65 կգ քաշային կարգի եզրափակչում Թևանյանը 8։4 հաշվով գեղեցիկ հաղթանակ է տարել թուրք Համաս Ալաջայի նկատմամբ։

Վազգենը UWW-ի (Ըմբշամարտի միացյալ աշխարհ) հետ զրույցում խոսել է չեմպիոնության մասին.

«Ես անհանգստացա միայն գոտեմարտի վերջում, երբ մրցակցի կողմից չելենջ նետվեց: Աշխարհի չեմպիոն դառնալուն շատ երկար էի սպասել: Անցյալ տարի ես գնացել էի Բելգրադ ոսկի նվաճելու, բայց կարծես թե բավականաչափ պատրաստված չէի. այդ ժամանակ գոտեմարտում էի 70 կգ քաշային կարգում»,- ասել է հայ ըմբիշը:

Ազատ ոճի ըմբիշը շնորհակալություն է հայտնել այն փոքրաթիվ հայ երկրպագուներին, որոնք հավաքվել եւ ոգևորում էին իրեն մարզադահլիճում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան