Սպորտ 5 տարի առաջ - 16:16 03-10-2021

Վազգեն Թեւանյանը չնվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մրցումային երկրորդ օրը պայքարի մեջ մտած Վազգեն Թեւանյանը չնվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր:

67 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում աշխարհի գավաթակիրը մրցեց Մոնղոլիայի ներկայացուցիչ Տուլգա Տումուր Օչիրի հետ եւ պարտվեց նկատողություններով՝ 1:2 հաշվով: Առաջին եւ երկրորդ մրցափուլերում մրցակիցները հնարքների գնալու հնարավորություն չտվեցին միմյանց:

Գորգի մրցավարը նախ առաջին, ապա երկրորդ մրցափուլում երկու նկատողություն տվեց Վազգեն Թեւանյանին՝ բացելով հնարքի գնալու հաշիվ: Երկուսի դեպքում էլ մեկական միավոր ավելացավ մոնղոլ մրցակցի հաշվին:

Երկրորդ մրցափուլում Տուլգա Տումուր Օչիրին կոպիտ գոտեմարտ էր անցկացնում եւ մի քանի անգամ հարվածեց Թեւանյանին: Աշխարհի գավաթակիրը վնասվածք ստացավ, արնահոսեց բերանը, բայց գորգի մրցավարը չկանգնեցրեց գոտեմարտը: Երկրորդ մրցափուլի վերջնամասում Վազգեն Թեւանյանը հարմար բռնվածքով ցանկանում էր գլորում անել, բայց մոնղոլ մրցակիցը բռնեց մարզահագուստից եւ թույլ չտվեց ավարտին հասցնել նախաձեռնությունը: Գորգի մրցավարը նկատողություն տվեց մոնղոլ ըմբիշին եւ մեկ միավոր՝ Վազգեն Թեւանյանին: Լարված պայքարում գոտեմարտն ավարտվեց 2:1 հաշվով՝ մոնղոլ ըմբիշի առավելությամբ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան