Ներքին 3 տարի առաջ - 16:51 21-10-2022

Ներկայացվել են Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները. ԱԺ պատգամավորները Սանկտ Պետերբուրգում են

ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Հովիկ Աղազարյանն ու Միքայել Թումասյանը մասնակցել են ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդին կից անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության կոմիտեների հանձնաժողովների նախագահների համակարգող խորհրդակցությանը: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այն տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում:

Արմեն Խաչատրյանը, ի թիվս այլ ուղղությունների, ներկաներին փոխանցել է տվյալներ սեպտեմբերի 13-ից Հայաստանի ինքնիշխան տարածքների դեմ սկսված ադրբեջանական ագրեսիվ գործողությունների վերաբերյալ ու փաստել, որ ռազմաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում բնութագրվում է հակամարտությունների բարձր ռիսկայնությամբ եւ Ադրբեջանի ցուցադրական ակտիվությամբ, որն իրականացվում է Թուրքիայի բացարձակ աջակցությամբ:

Նիստի ընթացքում քննարկվել են անդամ պետությունների անվտանգային հարցերն ու դիտարկվել անվտագային խնդիրներին համատեղ հակազդելու հնարավոր միջոցները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»