Արտաքին 5 տարի առաջ - 13:44 20-07-2021

Սանկտ Պետերբուրգում երեխան մահացել է խաղող ուտելուց հետո

Սանկտ Պետերբուրգում խաղող ուտելուց հետո մեկուկես տարեկան աղջիկ է մահացել, հաղորդում է REN TV-ն: Նշվում է, որ բժիշկները փորձել են վերակենդանացնել երեխային, բայց նրանց չի հաջողվել:

Հուլիսի 17-ին Սանկտ Պետերբուրգի մերձակա Ռասկազովկա գյուղում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Փոքրիկը մեկ հատիկ խաղող ուտելուց հետո շնչառական խնդիրներ է ունեցել: Շտապօգնության բժիշկներն անմիջապես ժամանել են և դուրս բերել խաղողի հատիկը երեխայի շնչուղիներից: Բայց դա չի օգնել, և երեխային ստիպված հոսպիտալացրել են: Մի քանի օր անց երեխան մահացել է:

Այժմ պարզվում են մահվան ճշգրիտ հանգամանքներն ու պատճառը: Հայտնի է, որ աղջիկն ապրում էր ոչ լիարժեք ընտանիքում մոր և տատիկի հետ, ընտանիքը սոցիալական ապահովության մարմիններում հաշվառված չէր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով