Ներքին 3 տարի առաջ - 20:48 20-10-2022

Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռուբեն Վարդանյանին Արցախի պետնախարարի պաշտոնի առաջարկն ընդունելու կապակցությամբ

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռուբեն Վարդանյանին Արցախի պետական ​​նախարարի պաշտոնի առաջարկն ընդունելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Վարդանյանի նախաձեռնությամբ նոր ծրագրեր կիրականացվեն՝ ուղղված տարածաշրջանի զարգացմանը։ Այս մասին հայտնում է «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունը:

«Ռուբեն Վարդանյանը հայ ժողովրդի իրական հայրենասերներից է, ով պրոֆեսիոնալիզմ ու տաղանդ է դրսեւորել թե՛ որպես կայացած գործարար, թե՛ որպես իր ժողովրդի և հայրենիքի խնդիրներից անմասն չմնացող անձնավորություն։

Ռուբեն Վարդանյանի նշանակումը Արցախի պետական ​​նախարարի պաշտոնում մեծ հույս է ներշնչում տարածաշրջանում խաղաղության, զարգացման, բարգավաճման և կայունության համար։ Վստահ եմ, որ դա կօգնի զարգացման և ներդաշնակության նոր փուլ բացել Արցախում։

Ես իմ կողմից կշարունակեմ աջակցել տարածաշրջանին տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում և մտադիր եմ շարունակել համատեղ նոր լայնածավալ ծրագրեր իրականացնել Արցախի և նրա բնակիչների բարեկեցության բարձրացման համար», – ասել է Սամվել Կարապետյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով