Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 13:09 20-10-2022

Հայաստանը դիմել է Իրանին՝ անօդաչու թռչող սարքեր գնելու համար

Հայաստանը դիմել է Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ իրանական արտադրության անօդաչու թռչող սարքեր գնելու համար։

Այս մասին հայտարարել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար և Իրանի գերագույն առաջնորդի գլխավոր ռազմական օգնական գեներալ-մայոր Յահյա Ռահիմ Սաֆավին։

«Մենք հասել ենք մի կետի, երբ 22 երկրներ դիմել են մեզ՝ իրենց մարտական ​​անօդաչու թռչող սարքեր վաճառելու խնդրանքով»,- հայտարարել է իրանցի պաշտոնյան։

Նրա խոսքով՝ իրանական անօդաչու թռչող սարքերի գնման ներկայիս թեկնածու երկրներն են Հայաստանը, Տաջիկստանը, Սերբիան, Ալժիրը, Վենեսուելան և այլ երկրներ։

Նկատենք, որ համաձայն ուկրաինական մամուլում առկա հրապարակումների՝ իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերը Ռուսաստանի կողմից բավականին ակտիվ կիրառվում են ռուս-ուկրաինական պատերազմում, ինչպես նաև արդյունավետ են թուրքական արտադրության անօդաչուների դեմ։

Միևնույն ժամանակ պաշտոնական Թեհրանը բազմիցս հերքել է այն տեղեկությունները, որոնց համաձայն Մոսկվային իրանական անօդաչու թռչող սարքեր է մատակարարել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի