Արտաքին 5 տարի առաջ - 11:21 07-08-2021

Ուզբեկստանը ռուսական անօդաչու թռչող սարքեր է օգտագործել Աֆղանստանում վարժանքների ժամանակ

Ուզբեկստանի զինված ուժերը օգտագործել է ռուսական արտադրության անօդաչու թռչող սարքեր Ռուսաստանի հետ համատեղ «Հարավ -2021» վարժանքների ժամանակ, որոնք տեղի են ունեցել Աֆղանստանի հետ սահմանին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրին:

«Ուզբեկստանի ներքին գործերի նախարարության զինվորականներն ու աշխատակիցները զորավարժությունների ընթացքում օգտագործել են ռուսական արտադրության ZALA 421-16E անօդաչու թռչող սարքեր, որոնք առաքվել էին ավելի վաղ՝ արտահանման պայմանագրով»,- ասել է աղբյուրը:

Նա ասել է, որ այդ անօդաչու թռչող սարքերն օգտագործվում են օպտիկական օդային հետախուզություն իրականացնելու համար: Նրանք թույլ են տալիս մշակել ինքնաթիռում ստացված տեղեկատվությունը՝ նվազեցնելով որոշումներ կայացնելու ժամանակը:

Նա հավելել է, որ Ուզբեկստանի անվտանգության ուժերի և զինվորականների կողմից սկսված բարձր տեխնոլոգիական անօդաչու թռչող սարքերի մշակումը «հետախուզության և իրավիճակային մոնիթորինգի նոր որակ կտա՝ հատկապես անօրինական զինված խմբերի դեմ պայքարի գործողությունների շրջանակում»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Հարավ -2021» մարտավարական զորավարժությունների ակտիվ փուլը, որին մասնակցում են ռուս և ուզբեկ զինվորականներ, ավարտվել է Աֆղանստանի հետ սահմանի մոտ գտնվող Թերմեզ քաղաքի մերձակայքում:

Ներկայումս Աֆղանստանում տեղի է ունենում առճակատում կառավարական ուժերի և «Թալիբան» շարժման զինյալների միջև, ինչն սկսվել է ԱՄՆ-ի ռազմական կոնտինգենտի երկրից դուրս գալուց հետո: Անցյալ տարի ԱՄՆ-ն և «Թալիբանը» ստորագրեցին զինադադարի համաձայնագիր. համաձայնագրի շրջանակներում ամերիկյան զորքերը պետք է լքեն Աֆղանստանը մինչև սեպտեմբերի 11-ը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան