Մամուլ 3 տարի առաջ - 08:01 20-10-2022

Սամվել Բաբայանը դժգոհ է թիմից. նա փորձում է փոխել իր խմբակցությունն ԱԺ-ում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ Սամվել Բաբայանը շաբաթներ առաջ Ստեփանակերտի հրապարակում անցկացրած հանրահավաքից հետո դադար է վերցրել, թեպետ հայտարարել էր, որ շուտով կրկին հանդիպելու է հանրության հետ։ Տեղեկություններ կան, որ Սամվել Բաբայանը դժգոհ է թիմակիցներից, ակնկալում էր, որ ավելի մարդաշատ հանրահավաք կկազմակերպեինն, սակայն ընդամենը մի քանի հարյուր մարդ է մասնակցել։

Խոսակցություններ կան, որ նա փորձում է փոխել խորհրդարանում իր խմբակցության կազմը, որից դժգոհ է, սակայն գործնականում դա գրեթե անհնար է։ Արցախցիների համոզմամբ՝ Բաբայանի ակտիվացումը երկու պատճառ ունի․ առաջին, որ Նիկոլ Փաշինյանն է նրան գործուղել հատուկ առաքելությամբ, ինչը նա հերքում է:

Երկրորդ․ դա պայմանավորված է Ռուբեն Վարդանյանի քաղաքական հայտով, Բաբայանը մշտապես աչքի է ընկել իշխանությունների հետ գործարքների գնալու իր ճկունությամբ եւ հույս ունի, որ ապագայում եւս դա իրեն կհաջողվի։ Երեկ փորձեցինք Սամվել Բաբայանի հետ զրուցել իր ապագա պլանների մասին, սակայն նա մերժեց՝ ասելով, թե հեռախոսով հարցերի չի ուզում այլեւս պատասխանել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով