Մամուլ 3 տարի առաջ - 08:30 18-10-2022

Կոնգրեսականների օրակարգը հագեցած կլինի. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հոկտեմբերի 18-ին Հայաստան է ժամանելու ԱՄՆ կոնգրեսականների բավականին ներկայացուցչական կազմ։ Նախնական տեղեկությունների համաձայն, կոնգրեսականները մի շարք հանդիպումներ են ունենալու, այդ թվում՝ հայ խորհրդարանականների հետ։

«Փաստ» թերթի տեղեկություններով, նախատեսվում են հանդիպումներ և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր պատգամավորների հետ, սակայն, մեր խորհրդարանական աղբյուրի փոխանցմամբ, հիմնական հանդիպումներն ու քննարկումները տեղի են ունենալու ԱԺ արտաքին հարաբերությունների և պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների շրջանակներում։

Նույն աղբյուրը թերթին փոխանցել է նաև, որ կոնգրեսականները խորհրդարանում հիմնականում պատրաստվում են քննարկել առաջիկայում հայադրբեջանական, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» ընդհանուր դրույթները, ինչպես նաև սահմանազատման ու սահմանագծման հետ կապված մոտեցումներն ու ընդհանուր այլ կազմակերպչական բնույթի հարցեր»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում