Ներքին 4 տարի առաջ - 23:53 17-10-2022

Էդ հաղթած նախագահին, որ ուղարկես բանակցային սեղանի շուրջ, կասեն՝ բայց դու պարտվել ես պարտվածին․ Թագուհի Ղազարյան

«Ողջ դառնությունը, որ մենք՝ ժողովուրդներս, կուտակել ենք միմյանց նկատմամբ, երկար ժամանակ դեռ ներծծվելու, աշխատելու, հետ մղվելու կարիք է ունենալու։ Դա տասնամյակների խնդիր է»։ Այս մասին այսօր Factor tv-ի եթերում ասաց ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե սա՞ էր ապագան՝ իշխանությունների խոստացած։

«Այս պահին մեզ համար լավագույն տարբերակը լինելու է լուծումների գնալը, այլ ոչ թե որոշակի ստատուս-քվոյով կոնֆլիկտը պահելը և փոխանցելը հաջորդ սերունդներին։ Մեծագույն հարցը դա էր՝ փորձե՞լ գնալ լուծումների, թե՞ պահել ստատուս-քվոն»։

Անդրադառնալով հարևան պետությունների հետ հարաբերություններին՝ Ղազարյանը նշեց․ «Հարևանների հետ հարաբերություններ չկարգավորելով՝ մենք վտանգում ենք մեր ինքնիշխանությունը, նստենք, սպասենք, որ չորս հազար տարի հետո Թուրքիան վերանալու է, թե ոչ, բայց այդ ընթացքում ապրել է պետք, գոյություն ունենալ է պետք, Բաբելոն չդառնալ է պետք»։

Խոսելով Ադրբեջանի նկատմամբ հաղթանակ տարած նախագահների մասին՝ պատգամավորը ասաց․ «Հաղթած նախագահներ, որոնք կրկնակի պարտվել են ընտրություններում։ Տղայական տրամաբանության մեջ, որ պատկերացնենք, բանակցային սեղանի շուրջ նստում, ասում են՝ հա դե քանի որ մեկս հաղթած ենք, մյուսը՝ պարտված, միմյանց հետ չենք խոսում։ Էդ հաղթած նախագահին, որ ուղարկես բանակցային սեղանի շուրջ, կասեն՝ բայց դու պարտվել ես պարտվածին»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում