Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 20:01 19-05-2022

Դու վախեցիր չգրված օրենքներով պատիժներից, դու վախեցիր հայրենիքը գողանալու պատժից, հայրենիքի՛ գող. Էդգար Ղազարյան

Ընդդիմությունը Ֆրանսիայի հրապարակում շարունակում է հանրահավաքը։ Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանն իր ելույթում ասաց, որ եթե այստեղ է գտնվում ագրարային համալսարանի ՈՒԽ նախագահ Թոռնիկն իր երկու հազար դրամանոց քաջերով, մի պահ թող դուրս գա այս հրապարակից, որովհետև բան ունի ասելու իրեն։

«Նրանց հետ կարող է միանալ հողատուի գործատու տիկին Սիլվան, և իրենց հետ մաստեր կլաս անցկացնի։ Երբ ես Վայոց Ձորի մարզպետ էի, այն ժամանակ կար համագործակցություն Քարվաճառի շրջանի հետ։ Ես ուզում եմ ձեզ մի հրաշքի մասին պատմել, որը տեսել եմ ամեն տարի՝ մայիսի 18-ին։ Երիտասարդները Վայոց Ձորից ու Սյունիքից գալիս հանդիպում էին մի տեղում, երիտասարդներ՝ Արցախի համալսարանից, գալիս էին ու հանդիպում Բերձորում։ Նրանք անկախության սերունդ էին, պատերազմ չէին տեսել, այլ միայն հաղթանակ։ Գողացել ես մեզանից այդ հեքիաթը, հայրենիքի՛ գող։ Դու վախենում ես քո գործած մեղքերի պատիժներից։ Միակ բանը, որը մենք պատրաստ ենք մեծ սիրով հանձնել Ադրբեջանին, Նիկոլ Փաշինյանն է»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով