Ներքին 4 տարի առաջ - 19:21 14-10-2022

ԲԴԽ նախագահին ու անդամներին ամեն ամիս իրենց աշխատավարձի 50 տոկոսի չափով հավելավճար կտրամադրվի

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ է դրվել շրջանառության մեջ, համաձայն որի՝ Արդարադատության նախարարությունն առաջարկում է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահին և անդամներին ամեն ամիս իրենց աշխատավարձի 50 տոկոսի չափով հավելավճար տրամադրել։

Այս մասին Tert.am-ը տեղեկանում Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից։

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ Դատական օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ ԲԴԽ անդամի վարձատրության չափը չի կարող պակաս լինել Վճռաբեկ դատարանի դատավորի վարձատրությունից, բայց քանի որ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով Վճռաբեկ դատարանի դատավորներին տրամադրվում է աշխատավարձի կեսի չափով հավելում, ուստի ստացվում է, որ նրանց վարձատրության չափը գերազանցում է ԲԴԽ անդամների վարձատրությունը։

ԲԴԽ նախագահի աշխատավարձի պաշտոնային դրույքաչափի գործակիցը 16 է, իսկ անդամներինը՝ 12։ Նրանց ամսական աշխատավարձը հաշվարկելիս պաշտոնային գործակիցը բազմապատկվում է բազային աշխատավարձով։ 2023 թվականից բազային աշխատավարձը սահմանվելու է 83 200 դրամ, հետևաբար ԲԴԽ նախագահի և 9 անդամի մասով հավելումների ընդհանուր գումարը կազմելու է 61 900 800 դրամ մեկ տարվա կտրվածքով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով