Արտաքին 4 տարի առաջ - 16:54 14-10-2022

Էրդողանը նշել է, որ Թուրքիան կդառնա բնական գազի բաշխման միջազգային կենտրոն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ղազախստան կատարած այցից վերադառնալիս՝ օդանավում պատասխանել է լրագրողների հարցերին։ Թուրքական պետական «TRT» հեռուստաընկերության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Էրդողանը մի շարք հարցերի հետ մեկտեղ անդրադարձել է նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիայում Եվրոպայի ամենամեծ գազային հանգույցը ստեղծելու առաջարկին։

Էրդողանն ընդգծել է, որ Պուտինի հետ հանձնարարել են իրենց համապատասխան նախարարություններին ուսումնասիրություններ կատարել՝ առաջարկը իրագործելու համար։ Էրդողանը հույս է հայտնել, որ Թուրքիայի տարածքում կստեղծվի բնական գազի բաշխիչ կենտրոնը։ Նրա խոսքով՝ թեպետ Թուրքիայում գործում է ազգային բաշխիչ կենտրոն, այնուամենայնիվ նոր կենտրոնը միջազգային բաշխիչ կենտրոն կլինի։

«Մեր էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը և ռուսական կողմը այս հարցով աշխատանքները կիրականացնեն և կներկայացնեն մեզ, և այդ ժամանակ մենք քայլը կատարած կլինենք։ Այստեղ սպասելու բան չկա»,- ասել է նա։

Էրդողանը միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Թուրքիան ռուս-ուկրաինական պատերազմում շարունակում է իր միջնորդական առաքելությունը և այս հարցում Անկարան ունի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ այլ երկրների վստահությունը։ «Մենք կիսվեցինք նաև Կերչի կամրջի վերաբերյալ մեր զգայունությամբ»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Վերջինս նաև հավելել է, որ իրենց ուրախացրել է Թուրքիայի նկատմամբ շարունակական վստահությունը։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի