Արտաքին 4 տարի առաջ - 11:41 14-10-2022

Թուրքիան աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու համար. թուրք պաշտոնյա

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը հայտարարել է, որ Անկարան ջանքեր է գործադրում Երևանի և Բաքվի միջև խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը։

«Թուրքիան աշխատում է Ադրբեջանի և Հայաստանի միջև արդար խաղաղության հաստատման ուղղությամբ»,- ասել է թուրք պաշտոնյան։

Ալթունը նաև նշել է, որ թուրքական կողմը՝ այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր ջանքեր է գործադրել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետևանքվ առաջացած հումանիտար ճգնաժամը վերացնելու ուղղությամբ։

Թուրք պաշտոնյան այս համատեքստում կարևորել է հատկապես Թուրքիայի և ՄԱԿ-ի միջնորդությամբ ձեռք բերված Ստամբուլի հացահատիկային համաձայնագիրը։

«Այդ անկեղծ ջանքերի արդյունքը եղավ Թուրքիայի հովանու ներքո հացահատիկի մատակարարման միջանցքի բացումը, որը դարձել էր համաշխարհային խնդիր, և գերիների փոխանակումը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև»,- նշել է Ալթունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով