Արտաքին 3 տարի առաջ - 18:00 22-02-2023

Ուկրաինայում շուտափույթ խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է արևմուտքի և Կիևի կամքը. Զախարովա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ուկրաինայում արագ խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է արևմուտքի և նրա կիևյան շրջանակների քաղաքական կամքը։

Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Զախարովան ասել է իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ։

Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան մինչև այժմ նման բան չի նկատել։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը միշտ օգտվում է բանակցային գործընթացից՝ մինչև վերջին հնարավորությունը։

«Մենք միշտ օգտվում ենք բանակցային գործընթացից՝ մինչև վերջին հնարավորությունը։ Մեզ համար միշտ առաջնահերթություն է դիվանագիտությունը և լուծման հնարավորությունները։ Այս դեպքում բոլոր հնարավորությունները փորձված են, հետևաբար՝ սպառված։ Արագ խաղաղության համար անհրաժեշտ է միայն Արևմուտքի և, համապատասխանաբար, նրա կիևյան շրջանակների կամքը։ Սակայն մենք դա չենք նկատում»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի