Արտաքին 4 տարի առաջ - 11:19 14-10-2022

Կատարի միապետը կայցելի Թուրքիա

Կատարի միապետ շեյխ Թամիմ բեն Համեդ Ալ Թանին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով կայցելի այդ երկիր։ Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը։

Տարածված հաղորդագրության համաձայն՝ այցի շրջանակներում այսօր Ստամբուլում Էրդողանի և Ալ Սանիի մասնակցությամբ կկայանա Թուրքիա-Կատար բարձր ռազմավարական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը։

Հաղորդվում է, որ նիստին կմասնակցեն նաև երկու երկրների տարբեր գերատեսչությունների ղեկավարները։ Նիստի ընթացքում բոլոր առումներով կվերանայվեն Թուրքիա-Կաթար հարաբերությունները, ինչպես նաև կքննարկվեն երկկողմ համագործակցության խորացման և զարգացմանն ուղղված քայլերը։

Բացի այդ այցի շրջանակներում կողմերը մտքեր կփոխանակեն տարածաշրջանային և գլոբալ խնդիրների, ինչպես նաև Թուրքիայի համար ռազմավարական գործընկեր հանդիսացող Կատարի հետ երկկողմ հարաբերությունների շուրջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով