Արտաքին 5 տարի առաջ - 14:07 02-06-2021

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը կայցելի Թուրքիա

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս Գրինֆիլդը հունիսի 2-4-ը պաշտոնական այցով կայցելի Թուրքիա: Սա Էրդողան-Բայդեն տեղի ունենալիք հանդիպումից առաջ 2-րդ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի այցն է Թուրքիա: Նախորդ շաբաթ Թուրքիա էր այցելել ԱՄՆ փոխպետքարտուղար Վենդի Շերմանը: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը:

Թուրքական Cumhuriyet թերթի կայքը, հղում անելով ամերիկյան դիվանագիտական աղբյուրներին, հայտնում է, որ Գրինֆիլդը հանդիպումներ է ունենալու թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնց հետ կքննարկի թուրք-ամերիկյան հարաբերությունները, միջազգային խնդիրները և Սիրիայում համագործակցությունը զարգացնելու հարցերը:

Դեսպան Գրինֆիլդը նաև կայցելի թուրք-սիրիական սահման ու հանդիպում կունենա սիրիացի փախստականների հետ:

Նշենք, որ Բայդեն-Էրդողան հանդիպումը տեղի կունենա հունիսի 14-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով