Մամուլ 4 տարի առաջ - 08:12 14-10-2022

ՔՊ-ում շատերը դժգոհությամբ են ընդունել Արեն Մկրտչյանի «վերադարձը». Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխող «Քաղպայմանագրում» շատերը դժգոհությամբ են ընդունել ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանի «վերադարձը» խորհրդարան։ Հիշեցնենք, որ պատգամավորն ամիսներ շարունակ Ալավերդիում էր, գլխավորում էր ՔՊ ցուցակը, մոտ մեկ տարի չհայտարարված քարոզարշավ էր իրականացնում, սակայն պարտվեց սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում եւ հիմա ավագանու մանդատից հրաժարվելու, պատգամավորական աշխատանքին վերադառնալու որոշում է կայացրել: «Բացի այն, որ պատասխանատվության ինստիտուտ չի գործում, ու եթե ձախողել են, պետք է պատասխանատվություն կրեն՝ թեկուզ պատգամավորի մանդատից հրաժարվելու տեսքով, ստացվում է, որ ՔՊ-ն անհաջողակների խմբակ է»,- ասաց իշխանական աղբյուրը:

Հիշեցնենք, որ նախորդ ՏԻՄ ընտրություններում էլ ՔՊ ցուցակը Գավառում գլխավորում էր պատգամավոր Նարեկ Գրիգորյանը, ով նույնպես պարտվելուց հետո վերադարձավ պատգամավորի գործին։

Մինչդեռ ՔՊ-ում վստահ են եղել, որ Փաշինյանը կպատժի Արեն Մկրտչյանին, քանի որ ընտրություններից առաջ տհաճ զրույց է եղել նրանց միջեւ․ սեպտեմբերի 13-ին ադրբեջանական հարձակումից հետո, երբ դադարեցվել է ՏԻՄ թեկնածուների քարոզարշավը, Մկրտչյանը Փաշինյանին առաջարկել է կա՛մ ռազմական դրություն հայտարարել, կա՛մ հետաձգել ընտրությունները, քանի որ քարոզարշավը խափանվել է։ Փաշինյանը զայրացել է, որ ինքը պատերազմի հարցերով է զբաղված, իսկ պատգամավորն իր դարդին է։ ՔՊ-ում ենթադրել են, որ այս կոնֆլիկտը Մկրտչյանի համար անհետեւանք չի անցնի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով