Մամուլ 4 տարի առաջ - 08:19 13-10-2022

Երկուսուկես տարվա դադարից հետո վերականգնվել է Երևան - Թել Ավիվ չվերթը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«COVID-19 համավարակից հետո մոտ 2,5 տարի Հայաստանում ընդհանրապես չէր գործում որևէ ուղիղ չվերթ դեպի Իսրայել: Եվ ահա, մեր ունեցած տեղեկություններով, այս տարվա նոյեմբերի 1-ից Հայաստանի քաղաքացիները երկարատև դադարից հետո կրկին հնարավորություն կունենան ճանապարհորդել Երևան - Թել Ավիվ և հակառակ ուղղությամբ իրականացվող ուղիղ չվերթներով:

Դա հնարավոր է դարձել Հայաստանոււմ գործող «Ախթամար տուր» տուրիստական ընկերությանն և «Israir» իսրայելական ավիաընկերության համագործակցության շնորհիվ:Տեղեկությունը «Փաստի» հետ զրույցում հաստատեց «Ախթամար տուր» տուրիստական ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Հակոբյանը՝ հավելելով, որ չվերթներն իրականացվելու են շաբաթական մեկ անգամ՝ երեքշաբթի օրերին: Հակոբյանը նաև նշեց, որ եթե պահանջարկը մեծ լինի, չվերթների հաճախակիությունը նույնպես կավելանա:

Ի դեպ, Երևան- Թել Ավիվ և հակառակ ուղղությամբ ուղիղ չվերթի ավիատոմսերը քաղաքացիները կարող են ձեռք բերել ոչ միայն «Ախթամար տուր» և «Israir» ընկերությունների պաշտոնական կայքերում, այլ նաև ավիատոմսերի ամրագրումների համար նախատեսված բոլոր առցանց համակարգերոււմ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով