Մամուլ 4 տարի առաջ - 08:25 12-10-2022

Կայքը փակվո՞ւմ է․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«ArmDaily.am լրատվական կայքը չորս տարվա գործունեությունից հետո դադարեցրել է աշխատանքը․ մոտ մեկ շաբաթ է՝ կայքում գրեթե լուրեր չեն թարմացվում։ Մեզ պատմեցին, որ մեկ շաբաթ առաջ կայքի տնօրինությունը՝ ի դեմս Անի Շեկոյանի, անսպասելի ժողով է հրավիրել եւ կայքի փակվելու մեղքը փորձել բարդել աշխատակիցների վրա։ Ասվել է, որ կայքի աշխատակիցներն այդպես էլ չդարձան «Սասնա ծռերի» գաղափարակիցները, կարծես վարձու աշխատողներ լինեն, չկա էնտուզիազմ, եւ սա է նաեւ իրենց անհաջողությունների պատճառը, ուստի որոշում են կայացնում, որ փակեն լրատվամիջոցը։

Մինչդեռ, որոշ տեղեկություններով, կայքի գործունեությունը դադարեցնելու իրական պատճառը ֆինանսական խնդիրներն են եղել։ Նոր սեփականատերերը հույս են ունեցել, որ իշխանությունների կողմից ֆինանսավորում կունենան, քանի որ իրենց գործունեությունն ավելի շատ ընդդիմադիր է ոչ թե իշխանություններին, այլ՝ ռադիկալ ընդդիմությանը, սակայն սպասելիքները չեն արդարացել։ Հիշեցնենք, որ այս կայքն ի սկզբանե հիմնադրվել էր արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի կողմից, իսկ վերջերս մամուլը գրեց, որ այն գնել են «ծռերը», ավելի կոնկրետ` Ժիրայր Սեֆիլյանը, սակայն լրատվամիջոցի տնօրեն են նշանակել քաղաքական եւ լրատվական ոլորտից հեռու, նորաձեւության ոլորտում հայտնի Անի Շեկոյանին»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում