Ներքին 4 տարի առաջ - 10:51 12-11-2021

ԱԺ կայքը խտրական վերաբերմունք է ցուցաբերում ընդդիմության նկատմամբ

Երեկ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հրատապ աշխատանքային քննարկում էր նախաձեռնել խորհրդարանում՝ կապված Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան ճանապարհի հատվածում մաքսակետեր տեղադրելու հարցի հետ: Քննարկմանը հրավիրված էին ինչպես վարչապետը, այնպես էլ ՔՊ-ական պատգամավորները, բայց նրանցից և ոչր մեկը չէր եկել։ Ներկա էին միայն ընդդիմադիր պատգամավորները, որոնք էլ սուր քննադատության ենթարկեցին Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը, որ Գորիս-Կապան մայրուղին հանձնել է թշնամուն։ Քննարկումից հետո Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակվում է հրատապ քննարկման վերաբերյալ հաղորդագրություն, որտեղ ոչ մի մեջբերում չկա ընդդիմադիր պատգամավորների ելույթներից։ Միայն նշված է, որ հանձնաժողովի նախագահն իր մտահոգությունն է հայտնել խնդրի՝ մասնավորապես ադրբեջանական մաքսային վերահսկողության ներքո մարդկանց եւ ապրանքների ազատ տեղաշարժի, Գորիս-Կապան ավտոճանապարհով քաղաքացիների երթեւեկության հարցերի վերաբերյալ: Իսկ ընդդիմադիր պատգամավորների վերաբերյալ ընդամենը նշված է․ «Քննարկմանը տեսակետներ են հայտնել ընդդիմադիր պատգամավորները»: Իսկ ի՞նչ տեսակետներ են հայտնել, այդ մասին որևէ խոսք չկա հաղորդագրության մեջ։

Մինչդեռ, իշխանական պատգամավորների մասնակցությամբ քննարկումներից ԱԺ հասարակության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը պարտադիր մեջբերումներ է անում ՔՊ-ական պատգամավորների ուղիղ խոսքից։ Ակնհայտ է, որ այս խտրական վերաբերմունքը ուղղորդված է։ ԱԺ ղեկավարության կողմից ցուցում կա՝ ընդդիմադիրների խոսքը չներկայացնել կամ ներկայացնել լղոզված, առանց սուր հատվածները մեջբերելու։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան