Մամուլ 4 տարի առաջ - 08:16 12-10-2022

2023-ի Խաղաղության նոբելյան մրցանակը կշնորհվի Ալիևին և Փաշինյանի՞ն․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Համաձայն դիվանագիտական որոշ աղբյուրների՝ որոշում է կայացվել, որ 2023 թվականի Խաղաղության նոբելյան մրցանակը շնորհվելու է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին, եթե մինչ այդ նրանք ստորագրեն խաղաղության պայմանագիրը։

Հիշեցնենք, որ շվեդ գյուտարար Ալֆրեդ Նոբելի ցանկության համաձայն՝ Խաղաղության նոբելյան մրցանակը պետք է հանձնվի այն մարդուն, «ով կկատարի ամենամեծ կամ ամենաարդյունավետ աշխատանքը՝ ազգերի մեջ եղբայրություն հաստատելու, մշտական զորքերի վերացման կամ նվազեցման, խաղաղության համագումարների անցկացման եւ խթանման համար»։

1990 թվականից ի վեր ամեն տարի այս մրցանակը հանձնվում է դեկտեմբերի 10-ին՝ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։ Չենք բացառում, որ այս լուրերը` 2023 թ. մրցանակակիրների մասին, հատուկ են տարածում, քանի որ աշխարհաքաղաքական կենտրոնները մեզնից առավել շահագրգիռ են, որ օր առաջ ստորագրվի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը եւ իրենց պատկերացումներով խաղաղություն հաստատվի տարածաշրջանում: Բայց նաեւ չի կարելի բացառել, որ նման խոստումներով փորձում են կողմերին շահագրգռել` նրանց փառասիրությունն արթնացնելով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով