Մամուլ 4 տարի առաջ - 08:02 12-10-2022

Արփի Դավոյանը ՔՊ-ում այլեւս չունի նախկին հեղինակությունը. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններից եւ Լոռվա համայնքներում կրած խայտառակ պարտությունից հետո ԱԺ ՔՊ խմբակցությունում Արփի Դավոյանն այլեւս չունի նախկին հեղինակությունը, որ ձեռք էր բերել նաեւ վարչապետի աչքն ու ականջը լինելու շնորհիվ: Նրան հենց վերեւներից է ասվել, որ այլեւս մեծ-մեծ չբրդի, քանի որ անգամ հայրենի մարզում չունի հեղինակություն, չնայած ընտրություններից առաջ վստահեցրել էր, որ Ալավերդիում եւ Տաշիրում ՔՊ-ի համար աննախադեպ ցուցանիշ են ապահովելու: Երկու համայնքում էլ ՔՊ թեկնածուները պարտվել են, հաղթել են միայն Լոռի Բերդում, որը Դավոյանի հետ կապ չունի` Սուրեն Պապիկյանի հայրենի գյուղն է, եւ Գյուլագարակում էլ հաղթել են ուժերից մեկին տեռորով պայքարից դուրս մղելու արդյունքում։

Լոռվա համայնքներում Դավոյանը, ով բազմաթիվ հարցեր է լուծում, ակտիվ մասնակցել է նախընտրական քարոզարշավին, հոգացել իրեն եւ իրեն ուղեկցող ՔՊ-ականներին հանդիսավորությամբ դիմավորելու հարցը՝ փորձելով ցույց տալ, թե ինքը եւ ՔՊ-ն մարզում մեծ հեղինակություն են վայելում։ Մեզ ասացին, որ սրանով էր նաեւ պայմանավորված, որ վերեւների ուղղորդմամբ պատժեցին Դավոյանին եւ նրա փոխարեն Արուսյակ Ջուլհակյանին ընտրեցին ԱԺ պետաիրավական հանձնաժողովի փոխնախագահ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով