Արտաքին 4 տարի առաջ - 23:51 10-10-2022

Թուրքիան անփոխարինելի է Եվրամիության և եվրոպական աշխարհագրության համար. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Անկարայում կայացած նախագահական կաբինետի նիստից հետո մի շարք հայտարարություններով է հանդես եկել։ Թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Էրդողանն անդրադարձել է նաև Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում կայացած բանակցություններին։

Էրդողանը հայտնել է, որ տարբեր երկկողմ և բազմակողմ հանդիպումների ընթացքում քննարկել են գլոբալ հարցեր՝ այդ թվում նաև Եվրոպայի ապագան, անվտանգությունը և բարգավաճումը։ Նրա խոսքով՝ տեղի ունեցող իրադարձությունները փաստում են, որ Թուրքիան անփոխարինելի է Եվրամիության և եվրոպական աշխարհագրության համար:

«Հայաստանի վարչապետ պարոն Փաշինյանը կառավարությունների ղեկավարների շարքում էր, որոնց հետ մենք հանդիպում ունեցանք։ Տեղի ունեցած յուրաքանչյուր զարգացում բացահայտում է այն փաստը, որ Թուրքիան անփոխարինելի է Եվրամիության և եվրոպական աշխարհագրության համար»,- հայտարարել է Էրդողանը:

Վերջինս նաև ուշադրություն է հրավիրել այն բանին, որ տարածաշրջանային ճգնաժամերը՝ հատկապես ռուս-ուկրաինական պատերազմում Թուրքիայի միջնորդական դերը և հավասարակշռված վերաբերմունքը բարձր է գնահատվել։

Էրդողանը հայտնել է նաև, որ թուրքական կողմը բանակցությունների շրջանակներում նշել է, որ ցանկանում է Արևելյան Միջերկրական և Էգեյան ծովերի խնդիրները լուծել միջազգային իրավունքի շրջանակներում։

«Մենք ակնկալում ենք, որ Եվրամիությունը անարդար և անօրինական նախաձեռնություններին աջակցելու փոխարեն մեր զրուցակիցներին կհրավիրի երկկողմանի երկխոսության»,- ասել է նա:


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան