Արտաքին 3 տարի առաջ - 21:00 17-01-2023

Իրանի ԱԳ նախարարը Թուրքիայում վերահաստատել է, որ Թեհրանը տարածաշրջանային աշխարհագրության որևէ փոփոխություն չի ընդունի

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Թուրքիա կատարած այցի ընթացքում վերահաստատել է, որ Թեհրանը չի ընդունի տարածաշրջանային աշխարհագրության որևէ փոփոխություն։ Ինչպես փոխանցում է իրանական Mehr լրատվական գործակալությունը, Աբդոլլահյանն այս մասին ասել է Անկարայում՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Իրանի գլխավոր դիվանագետն ընդգծել է, որ երկրների տարածքային ամբողջականության պահպանումը հիմնարար սկզբունք է։ Նա միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Թեհրանի համար տարածաշրջանի աշխարհագրության մեջ փոփոխություններն անընդունելի են:

Վերջինս միևնույն ժամանակ կարևորել է տարածաշրջանում տրանսպորտային ուղիների բացումը։

«Այս համատեքստում տարածաշրջանի երկրների միջև տրանսպորտային ուղիների բացումը կարևոր հարցերից մեկն է, և մենք կարծում ենք, որ այդ հարցերի լուծումն այս տարածաշրջանում կհանգեցնի առևտրի ծաղկման ու կայուն անվտանգության»,-ասել է Աբդոլլահյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի