Ներքին 4 տարի առաջ - 19:44 10-10-2022

Քննարկվել են կաթվածի բուժման ծրագրի հասանելիությանը, հեռաբժշկության զարգացմանն առնչվող հարցերը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանի կաթվածի խորհրդի գործադիր կազմի ներկայացուցիչներին: Հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Բարձր եմ գնահատում առողջապահության ոլորտի զարգացմանն ուղղված Ձեր ջանքերն ու նվիրումը: Բնակչության առողջության պահպանմանը և կյանքի որակի բարելավմանը միտված այս ծրագիրը բարեհաջող ընթանում է: Իսկ ստեղծված համագործակցությունը մնայուն և լավ օրինակ է»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:

Հյուրերը ուրախությամբ փաստել են, որ կաթվածի բուժման ծրագիրը հասանելի է դառնում մարզային բնակչության համար` Գյումրիի բժշկական կենտրոնում ծրագրի ներդրման օրինակով:

Անդրադարձ է եղել նաև կաթվածի հեռաբժշկության զարգացմանը, մասնագետների վերապատրաստման հնարավորություններին, միասնական գործելակարգ մշակելու անհրաժեշտությանը:

Քննարկվել են նաև հեռանկարային հարցեր:

Հանդիպման ավարտին Անահիտ Ավանեսյանը պատվոգրեր է հանձնել Կանադայի «Ալբերտայի համալսարան»-ի նյարդավիրաբուժության դոցենտ Միքայել Սքոն Մուրաթօղլուին, Գլենդելի (ԱՄՆ) «Ադվենտիստ կաթվածի համապարփակ կենտրոն»-ի նյարդավիրաբույժ Միքայել Գրիգորյանին և Բոսթոնի Համալսարանի (ԱՄՆ) պատվավոր դոկտոր Վիկեն Բաբիկյանին գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայություններում ներդրած նշանակալի ավանդի համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում